Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Լրացուցիչ գումարներ վարչապետի աշխատակազմի գործուղումների համա՞ր

Լրացուցիչ գումարներ վարչապետի աշխատակազմի գործուղումների համա՞ր

Thu, 24 Sep 2026 11:55:26 +0400


Կառավարության որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 94 մլն 622,1 հազար դրամ կհատկացվի արտասահմանյան գործուղումների հետ կապված ծախսերը հոգալու նպատակով։

Լրացուցիչ ֆինանսավորումը չի ենթադրում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելացում։ Անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել վարչապետի աշխատակազմի այլ ծախսային ուղղություններով առաջացած տնտեսումների հաշվին՝ համապատասխան միջոցների վերաբաշխման միջոցով։

Որոշման հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ֆինանսական միջոցներն այլևս բավարար չեն լրացուցիչ գործուղումների ընթացքում առաջացող ծախսերը ծածկելու համար։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել առկա միջոցները և լրացուցիչ ֆինանսավորում ուղղել տվյալ նպատակին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը

«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Sat, 03 Oct 2026 08:15:09 +0400 Վարչապետի աշխատակազմի նորաթուխ ղեկավար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով