Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Մանրամասներ՝ զինծառայողի ինքնասպանության դեպքից

Մանրամասներ՝ զինծառայողի ինքնասպանության դեպքից

Thu, 24 Sep 2026 14:37:19 +0400


Այսօր հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել բանակում։ Սիսիանի գնդում զինվորն ինքն իրեն պայթեցրել է նռնակով։ Ըստ նախնական վարկածի, կատարվածը ինքնասպանություն է։

ՊՆ խոսնակը հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը, հորդորելով չշտապել որակման հարցում․ « ՀԳ․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի Ծղուկ համայնքի «պոստում»՝ լուսադեմին, դեպքին նախորդել է համածառայակցի հետ վիճաբանություն։ Մեզ պատմեցին նաեւ, որ զինծառայողներին Ծղուկի «պոստեր» են տարել Արտաշատի զորամասից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել Thu, 19 Nov 2026 13:15:57 +0400 Երեկ …