Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Ծնողներին սպանողի նկատմամբ մահապատիժ չի պահանջել

Ծնողներին սպանողի նկատմամբ մահապատիժ չի պահանջել

Thu, 24 Sep 2026 18:30:01 +0400


Լոս-Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Խոխմանը մահապատիժ չի պահանջել ծնողներին սպանած Նիք Ռայների հանդեպ։ Դատախազի գրասենյակը տեղեկացրել է, որ Կալիֆորնիայում գործում է մորատորիում եւ բացի այդ՝ հաշվի է առնվել սեփական որդու կողմից սպանված հայտնի ռեժիսոր Ռոբ եւ Միշել Ռայներների վերաբերմունքը մահապատժի հանդեպ։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Հիշեցնենք, որ իր սպանությունից քիչ ժամանակ առաջ՝ Ռոբ Ռայները դրվատանքով էր արտահայտվել Էրիկա Կըրկի հանդեպ, ով ներել էր իր ամուսնու՝ հայտնի ակտիվիստ Չարլի Կըրկին սպանած Թայլեր Ռոբինսոնին։ Դատախազը հաշվի էր առել նաեւ Նիք Ռայների քրոջ եւ որդու՝ Ռոմի եւ Ջեյք Ռայներների հոգեբանական նյարդային վիճակը։ Բացի այդ, սկսած 2019 թվականից, Կալիֆորնիայում գործում է մահապատժի մորատորիում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել Sun, 06 Sep 2026 15:00:44 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով