Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Նախկին պրոդյուսերը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Thu, 24 Sep 2026 19:00:21 +0400


Նյու-Յորքի դատարանը դատապարտել է հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, ով արդեն կրում է իր պատիժը սեքսուալ բնույթի հանցագործությունների համար՝ եւս 15 տարվա ազատազրկման՝ իր նախկին օգնական Միրիամ Հեյլիի դեմ գործած սեքսուալ ոտնձգությունների համար։ Վայնշտեյնը չէր ընդունել մեղքը, սակայն դատարանը կայացված վճռով նրան մեղավոր էր ճանաչել այդ հանցադրվագում եւս։ NBC News-ի հաղորդման համաձայն, այդ հարցով դատական գործընթացը շարունակվում է ավելի քան մեկ տարի։

Նշենք, որ 2017 թվականից ի վեր, Հարվի Վայնշտեյնի դեմ սեքսուալ հանցագործությունների մեղադրանքներ է ներկայացրել ավելի քան ութսուն կին՝ ներառյալ նաեւ հայտնի դերասանուհիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Wed, 16 Sep 2026 21:30:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով