Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Ութ զինվորական ինքնասպանության փորձ է արել

Ութ զինվորական ինքնասպանության փորձ է արել

Thu, 24 Sep 2026 19:30:01 +0400


Ամերիկյան USS Abraham Lincoln ամերիկյան ավիակիր ռազմանավի վրա՝ Իրանի դեմ ռազմարշավի այս ավելի քան վեց ամիսների ընթացքում փորձել է ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վակայակոչելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Խունգ Քաոյի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակին։ Զինվորականները եղել են ավիակրի անձնակազմից, ուղեկցող նավակազմից եւ տախտակամածային ավիացիայից։ Այդ նամակով՝ Խունգ Քաոն պատասխանել է սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդի՝ զինվորականների եւ նավաստիների հոգեբանական վիճակի մասին ուղարկած գրավոր հարցմանը։

Դա, ըստ հաղորդման, չափազանց բարձր ցուցանիշ է։ Սովորաբար՝ յուրաքանչյուր ռազմական օպերացիայի ժամանակ նման մեկ կամ երկու դեպք է լինում։ Պատճառը այն է, որ զինվորականները հոգեբանորեն արդեն լիովին հյուծված ու սպառված են եւ անընդհատ գտնվում են կամ մարտական պայմաններում, կամ առօրեական կենցաղային խնդիրների դիմագրավման մեջ։ Նույնիսկ մեկ նավաստի օգոստոս ամսին իրեն ծովն է նետել, սակայն նրան հաջողվել է փրկել։ Եւս մեկն էլ ուզել է նետվել, սակայն ծառայակիցները համոզել են ու մտքափոխել նրան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է

Սիսիանում ինքնասպանություն գործած զինծառայողի կինը հղի է Mon, 24 Aug 2026 15:25:55 +0400 Գրել էինք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով