Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում․ Մելիքյան

Հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում․ Մելիքյան

Thu, 24 Sep 2026 20:28:34 +0400


Գրել էինք, որ վաղը Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբում կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստները Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափեն Լատվիայի ընտրանու հետ։

Հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Մարզիչը նշել է, որ իր ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե առկա դժվարությունների, այլ դրանց հաղթահարման և հնարավոր լուծումներ գտնելու վրա։ Մելիքյանի խոսքով՝ հավաքականում տիրող մթնոլորտը դրական է, իսկ ֆուտբոլիստների հետ աշխատանքը նրան լավատեսություն և ոգևորություն է հաղորդում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վստահեցրել է, որ թիմը պատրաստ է առաջիկա հանդիպմանը։ Նա նաև ընդգծել է հավաքականի ներուժը՝ նշելով, որ հպարտ է այս թիմի հետ աշխատելու հնարավորությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է․ Թաթոյան

Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է․ Թաթոյան Thu, 24 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով