Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Thu, 24 Sep 2026 22:30:02 +0400


Իսպանացի գիտնականները հայտնաբերել են առաջին ապացույց հետքերն այն մասին, որ միլիոնավոր տարիներ առաջ Եվրոպայի տարածքում ապրել են հսկա դինոզավրեր։ այս մասին հայտնում է Journal of Vertebrate Paleontology հանդեսը։ Գիտնականները նկատում են, որ հայտնաբերված հետքերը առաջին անգամ ապացուցում են, որ դիպլոդոկ դինոզավրերը ապրել են Հյուսիսային Ամերիկայի տարածքից դուրս։ Դա վկայում է իր հերթին այն մասին, որ միլիոնավոր տարիներ առաջ՝ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ գոյություն է ունեցել ֆլորայի եւ ֆաունայի փոխանակություն։

Դինոզավրերի հետքերը հայտնաբերվել են Իսպանիայի արեւելքում։ Գտածոն իրենից ներկայացնում է դինոզավրի պոչի ողնաշարային հատվածի 14 ողից բաղկացած հատված։ Տարիգը 150 միլիոն տարեկան է։ Այն պատկանում է զավրոպոդների ընտանիքին։ Այս ընտանիքի դինոզավրերը եղել են ամենից խոշորները։ Որոշ դեպքերում՝ մեկ առանձնյակը ունեցել է 35 մետր երկարություն, կշռել 90 տոննա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին Sat, 28 Nov 2026 17:00:31 +0400 ԱՄՆ …