Ագռավը վրեժ է լուծել՝ իր բույնը քանդելու համար
Thu, 24 Sep 2026 23:30:39 +0400

Սինգապուրում ագռավը սկսել է հարձակվել անցորդների վրա եւ կտցահարել այն բանից հետո, երբ մոտակա ծառից մարդկանց մեղքով ընկել ու քանդվել է նրա բույնը։ Արդյունքում՝ երեք մարդ տուժել է եւ դիմել բուժօգնության։ Դեպքը տեղի է ունեցել Քալանգի շրջանում, Քրոուֆորդ-լեյն փողոցում։
Ուշագրավ է, որ այդ ծառի վրա բնակվող բոլոր առգավներն են սկսել ագրեսիվ դառնալ այն բանից հետո, երբ նշված ագռավի բույնը քանդվել է։ Ուշագրավ է այն, որ տեղի բնակիչներն ասել են, որ նախքան առգավի բնի քանդվելը, թռչունները այդ փողոցում եղել են շատ հանգիստ եւ միայն գիշերները փողոցի ծայրին գտնվող աղբի կոնտեյներում ուտելիք են փնտրել ու սնվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր