Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է

Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է

Sat, 02 May 2026 12:33:07 +0400


Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նոր փռած ասֆալտը արդեն քանդվել է։ Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է։

Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։

Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոկտոր մահն է․ գերանդին է միայն պակասում

Դոկտոր մահն է․ գերանդին է միայն պակասում Tue, 28 Apr 2026 13:15:08 +0400 Ժողովուրդը, երբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով