Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

Fri, 25 Sep 2026 08:15:17 +0400


ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թ. փետրվարի 9-ին։ Թվում էր՝ արդեն նոր նախագահի թեկնածուների անուններ պետք է շրջանառվեին, սակայն դատական համակարգի մեր աղբյուրը պատմում է, որ պաշտոնը լքել պատրաստվող Լիլիթ Թադեւոսյանը առաջադրումների «դեմն առել է»՝ փակելով թեկնածուների մասին խոսակցությունները։

Մեզ ասացին, որ անունները կսկսեն շրջանառվել հունվարից, եւ Թադեւոսյանն ինքն է պատրաստվում ընտրել թեկնածուներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա պատրաստվում է պաշտոնը «ժառանգություն թողնել» յուրայինի։ Ըստ օրենքի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ Վճռաբեկ դատարանի կազմից նոր նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։ ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով։ Քանի որ Ազգային ժողովը Լիլիթ Թադեւոսյանին այդ պաշտոնում ընտրել է 2021 թ. փետրվարի 9-ին, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականի նույն օրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները

Քաղաքացի Սարոյանի գործի դեգերումները Tue, 08 Sep 2026 17:45:44 +0400 ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով դատավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով