Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Հատուկ պայքար է իրականացվում

Հատուկ պայքար է իրականացվում

Fri, 25 Sep 2026 12:05:19 +0400


ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի բացման ընթացքում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության վիճակին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա, մասնավորապես, խոսել է Կառավարության հրապարակած այն զեկույցի մասին, որը վերաբերում է Եկեղեցում առաջացած ճգնաժամին և դրա հաղթահարման հնարավոր ուղիներին։

Տեր-Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իսկ իշխանությունների կողմից ճնշումների է ենթարկվում նաև ազգային ինքնությունը պահպանող կառույցների գործունեությունը։

«Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է։ Հատուկ պայքար է իրականացվում ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց շարքում առաջնային դեր ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»,- ասել է նա։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահի խոսքով՝ գործող իշխանությունն արդեն հատել է բոլոր «կարմիր գծերը»։

Տեր-Խաչատուրյանը նաև մտահոգություն է հայտնել Վեհափառ Հայրապետի նկատմամբ հնարավոր հետագա գործողությունների վերաբերյալ՝ նշելով․ «Հուսամ՝ չեն հասնի Վեհափառի ձերբակալման հարցին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են Wed, 04 Nov 2026 11:30:13 +0400 …