Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են
Wed, 04 Nov 2026 11:30:13 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ երբ դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են իր բնակարան՝ խուզարկություն իրականացնելու նպատակով, ինքը տանը չի եղել։ Նրա խոսքով՝ այդ պահին բնակարանում գտնվել են ընտանիքի անդամներն ու երեխաները։
«Տանը եղել են ընտանիքի անդամները, երեխաները»,-ասել է նա:
Կարապետյանի համոզմամբ՝ սկսված պայքարը շարունակվելու է, քանի որ այն վերաբերում է Հայաստանի անկախության պահպանմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր