Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք

Tue, 24 Nov 2026 13:58:04 +0400


2026թ․ նոյեմբերի 16-ին իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am) հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) հեղինակած նախագիծ, որով նախատեսվում է սահմանել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համապատասխանաբար 1․000․000 ՀՀ դրամ և 2․000․000 ՀՀ դրամ նվազագույն սահմանաչափեր։

Նախագիծն ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի տևական դիրքորոշմանը և չի բխում արտահայտման ազատության նկատմամբ միջամտություններում համաչափության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից։ Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում սահմանելու անհրաժեշտության դեպքում դատարանները ստիպված են լինելու կիրառել Հայաստանում միջին աշխատավարձի համապատասխանաբար առնվազն եռապատիկի կամ վեցապատիկի չափով գումար։

Արտահայտման ազատության վաթտարացող վիճակի և համապարփակ հակա-SLAPP օրենսդրության բացակայության պայմաններում նախագծի՝ օրենքի ուժ ստանալու պարագայում արտահայտման ազատությունը կարող է անհամաչափ սահմանափակվել:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն առաջարկում է չներկայացնել նախագիծը ՀՀ Ազգային Ժողով կամ առկա խմբագրությամբ ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։

Մանրամասները հասանելի են հատուկ զեկույցում.

Սույն հատուկ զեկույցի անգլերեն տարբերակն ուղարկվել է է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Կարծիքի և արտահայտման ազատության խթանման ու պաշտպանության հարցերով, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին, ինչպես նաև արտահայտման ազատության ոլորտում մասնագիտացած իրավապաշտպան կազմակերպություններին։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու. Դանիելյան

Ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք անպատիժ չի մնալու. Դանիելյան Thu, 19 Nov 2026 19:46:08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով