Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400


Կողոպտիչները ներխուժել են Նորֆոլկ կոմսությունում գտնվող արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի Սանդրինգհեմ կալվածք։

TMZ պարբերականի տեղեկություններով՝ երեկ գիշեր դիմակավորված կողոպտիչները կոտրել են Ուելսի արքայազնի և արքայադստեր առանձնատան անվտանգության համակարգն ու ներս մտել։ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առայժմ ճշտում է՝ արդյոք կողոպտիչներին հաջողվել է որևէ բան գողանալ առանձնատնից։ Ներխուժման պահին արքայազն Ուիլյամը, նրա կինն ու երեխաները տանը չեն եղել։

Հիշեցնենք, որ Սանդրինգհեմ կալվածքը թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հարսանեկան նվերն էր արքայազն Ուիլյամին և Քեյթ Միդլթոնին։ Տասը ննջասենյակ ունեցող առանձնատանը զույգը մշտապես բնակվել է 2013-ից 2017 թվականներին։ Այնտեղ տեղափոխվելուց հետո շենքում շուրջ երկու միլիոն դոլարի վերանորոգում էր իրականացվել։ Վերանորոգման ընթացքում կալվածքն ավելի փակ ու առանձնացված էին դարձրել․ տան շուրջը լրացուցիչ ծառեր էին տնկվել, որպեսզի տեղի բնակիչները չկարողանան տեսնել ընտանիքի անդամներին տան բակում զբոսնելիս։

Այժմ կալվածքն Ուելսի արքայական ընտանիքին ծառայում է որպես ամառանոց․ հենց այնտեղ էին Ուիլյամն ու Քեյթը երեխաների հետ մեկուսացել կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ընտանիքը հաճախ այնտեղ է անցկացնում նաև դպրոցական արձակուրդները։ 2025 թվականին նրանք տեղափոխվել են Վինձորի Մեծ զբոսայգում գտնվող Ֆորեսթ-Լոջ առանձնատուն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են

Ովքեր են եղել տանը, երբ հատուկ ջոկատայինները ներխուժել են Wed, 04 Nov 2026 11:30:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով