Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Ռուսական գազից հրաժարումը շատ ցավոտ է լինելու Հայաստանի համար․ ՌԴ ԱԽ

Ռուսական գազից հրաժարումը շատ ցավոտ է լինելու Հայաստանի համար․ ՌԴ ԱԽ

Fri, 25 Sep 2026 14:00:04 +0400


Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Նրա խոսքով, ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից վառելիք գնելը։

«Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար», – ասել է Շևցովը։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Երևանը մտադիր է գազ գնել ցանկացած տեղից, որտեղ հնարավոր է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սերտե՛նք Շաքիի դասերը

Սերտե՛նք Շաքիի դասերը Fri, 16 Oct 2026 16:15:44 +0400 Իրադարձությունները փորձառություն են ու նախադեպ, որոնք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով