Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Պատերազմի մասնակիցներից մինչև քաղգործիչներ․ Պետդումայի ընտրությունների արդյունքներ

Պատերազմի մասնակիցներից մինչև քաղգործիչներ․ Պետդումայի ընտրությունների արդյունքներ

Fri, 25 Sep 2026 17:00:16 +0400


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրությունների արդյունքները։ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը նոր Դումայում ստացել է 349 մանդատ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան:

Ըստ նրա՝ ՌԴ կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 17, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1։ Պետդումա են անցել նաև 4 ինքնառաջադրվածներ։

Պամֆիլովան նաև հայտնել է, որ 9-րդ գումարման Պետդումայում առաջին անգամ ընտրվել են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ կամ վետերաններ, որոնցից 41-ը ներկայացնում են «Միասնական Ռուսաստանը»:

Բացի այդ, նրա խոսքով՝ ընտրողների մասնակցությունը ռեկորդային է․ «Մասնակցել է ընտրողների ավելի քան 59,8%-ը` 67 միլիոն 448 հազար 94 մարդ: Սա վերջին 3 խորհրդարանական ընտրարշավների համար ռեկորդային ցուցանիշ է»։ Հեռավար ընտրողների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիոնը:

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունները տևել են 3 օր` սեպտեմբերի 18-20-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ի մրցակից ուժը ՔՊ-ական համայնքապետին է գովաբանում

ՔՊ-ի մրցակից ուժը ՔՊ-ական համայնքապետին է գովաբանում Fri, 16 Oct 2026 17:45:51 +0400 Տավուշի մարզային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով