Նոր նշանակում՝ ՔԿԾ-ում
Fri, 25 Sep 2026 19:32:06 +0400

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Ռաֆայել Պողոսյանին։
Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է Ռաֆայել Պողոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կարճ ժամանակում լիարժեք կներգրավվի համակարգի աշխատանքներում և իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կներդնի ոլորտի շարունակական բարելավման գործում։
Ռաֆայել Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին և Քրեակատարողական ծառայության պետին վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքերը համակարգի զարգացման ուղղությամբ։
Այնուհետև Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։
Հիշեցնենք, որ մենք այսօր գրել էինք, որ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։
Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել է ՔԿԾ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը, որը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ որդին է։


Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր