Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Պետք է վերահսկել Արհեստական բանականության զարգացումը

Պետք է վերահսկել Արհեստական բանականության զարգացումը

Fri, 25 Sep 2026 19:30:34 +0400


OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը եւ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հանդես գալով՝ կոչ են արել աշխարհի առաջնորդներին՝ համատեղ աշխատել եւ պահպանել վերահսկողությունը Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Համաձայն հաղորդման, Ալթմանն ու Ամոդեյն իրենց ելույթներում ընդգծել են գլոբալ համագործակցության կարեւորությունը՝ ԱԲ տեխոնոլոգիաների ոլորտում, եւ կարեւորել վերահսկողության պահպանումը ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ։ Նրանք շեշտել են, որ չպետք է որեւէ դեպքում ապագայում այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ ԱԲ տեխնոլոգիաները կարողանան ձեռք բերել ինքնուրույնություն եւ դառնան ինքնավերահսկվող՝ թոթափելով մարդկանց վերահսկողությունը։

Նկատենք, որ արդեն այսօր շատ մասնագետներ են մտահոգված այն բանով, որ ԱԲ տեխնոլոգիաների ներկայիս կտրուկ զարգացումը կարող է բերել նրան, որ ոչ հեռու ապագայում մարդկությունը կհասնի «անդարձելիության կետին», որից հետո տեղի կունենա այսպես ասած՝ տեխնոլոգիական սինգուլյարությունը։

Դա մի տեսություն է, համաձայն որի՝ կարող է վրա հասնել մի իրավիճակ, երբ տեխնոլոգիական զարգացումը կսկսի դառնա անկառավարելի եւ անդարձելի, ինչը կարող է կտրուկ փոխել քաղաքակրթությունը եւ ձեւի եւ բովանդակության առումով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել Thu, 24 Sep 2026 10:25:59 +0400 Հակոբ Կոջոյան կրթահամալիրի նախկին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով