Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Միակ հարցը, որ կարող է առաջանալ` ոնց անենք, որ ազատվենք այս կառավարությունից

Միակ հարցը, որ կարող է առաջանալ` ոնց անենք, որ ազատվենք այս կառավարությունից

Fri, 25 Sep 2026 22:15:41 +0400


Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռի հետ զրուցել ենք արվեստից, մշակույթից, պետական մոտեցումներից (հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք` վաղը): Մեր պետության եւ այսօրվա իրադարձությունների մասին խոսելիս, նկատեցինք, որ անհատ արվեստագետները միշտ ստեղծում են արժեքներ, բայց այսօրվա իշխանությունը` կառավարությունը կարծես բռնել է մոռացման, ուրացման ճանապարհը, Նուռը պատասխանեց.

«Պետք է հասկանալ՝ արդյո՞ք մեր կառավարությունը մեր կառավարությունն է, արդյո՞ք կարելի է մեր կառավարությանն անվանել ՀՀ կառավարություն: Եթե այդպես գրված է, դա դեռ չի նշանակում, որ իրականում դա այդպես է: Էն կառավարությունը, որն աշխատում է քո ազգային արժեքների ու քո երկրի դեմ, միանշանակ՝ քո կառավարությունը չէ, այլ քո թշնամու կառավարությունն է: Եթե թշնամու կառավարությունն է, արդեն ամեն ինչ հասկանալի է, ընկնում է իր տեղը, եւ հարցը վերանում է: Եթե այսօր մենք ունենք ազգի թշնամի կառավարություն, այլեւս ուրիշ հարց չունենք` ո՞նց անենք, որ էդ կառավարությունը էլ չլինի մեր կառավարությունը…Ազատվենք էդ կառավարությունից, միակ հարցը դա է մնում: Իսկ ինչու է այդպես` պարզ չի՞․ որովհետեւ թշնամին պիտի այդպես վարվի: Քո ազգային արժեքները, քո կրոնը եւ այն ամենը, որից քո ազգն է կառուցված, պիտի վերացնի նման կառավարությունը, քանի որ ինքը թշնամի է: Ինձ թվում է՝ շատ պարզ է, եւ մեծ ուղեղ պետք չէ ունենալ՝ սա հասկանալու համար… թշնամին կարողացել է ամբողջությամբ գրավել մեզ, քանի որ գրավել է մեր կառավարությունը: Դա պետք է ընկալենք, որպեսզի հասկանանք, թե ոնց ազատագրվենք, ոնց անկախանանք նորից, քանի որ մենք հիմա անկախ չենք, որովհետեւ մենք գրավված ենք այսօր: Հարցը միայն Արցախի մասին չէ, հարցը բոլորիս մասին է: Մենք գրավված ենք, քանի որ մեր կառավարությունը մեր ազգի թշնամին է, ինքը գործում է մեր ազգի շահերին դեմ: Եվ չկա երկխոսություն, կա մի թշնամի, որը ե՛ւ այնտեղ է, ե՛ւ այստեղ է: Ես չգիտեմ՝ արդյո՞ք մեր պատմության մեջ այսպիսի իրավիճակում երբեւէ եղել ենք: Ես չեմ կարող պատկերացնել, որ երբեւէ այսքան գրավված լինեինք: Քանի որ անգամ երբ չենք ունեցել պետականություն եւ եղել ենք այլ երկրների լծի տակ, այդ ժամանակ էլ մեր ազգայինն իրավունք ենք ունեցել պահպանել, մեր եկեղեցին, մեր ազգային սովորույթները, մեր լեզուն: Իսկ այսօր անգամ դրանք են վտանգված: Եվ միակ հարցը, որ կարող է առաջանալ` ո՞նց անենք, որ ազատվենք այս կառավարությունից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուշագրավ մի հանգամանք կա

Ուշագրավ մի հանգամանք կա Fri, 25 Sep 2026 12:24:09 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով