Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Դիվանագետների տեղաշարժի կանոնները խստացրել են

Դիվանագետների տեղաշարժի կանոնները խստացրել են

Fri, 25 Sep 2026 23:55:51 +0400


Չեխիան խստացրել է իր տարածքում առաքելություն իրականացնող ռուս դիվանագետների տեղաշարժի կանոնները։ Համաձայն տեղի լրատվամիջոցների հաղորդման, ռուս դիվանագետները ներկայումս պարտավոր են մեկ օր առաջ հայտնել իշխանություններին՝ չեխական սահմանը հատելու մտադրության մասին։

Նրանք նաեւ պետք է հայտարարագրեն իրեն ուղեւորության նպատակը եւ երթուղին, տեւողությունը եւ ժամանման վայրը՝ եթե Չեխիայի տարածքում է։ Հատկապես իշխանությունները ուշադիր են լինելու այն ռուս դիվանագետներին, որոնք այլ երկրներից են ժամանելու Չեխիա։ Նոր կանոնները, ըստ չեխական կողմի մեկնաբանության, հնարավորություն կտա համաեվրոպական տարածքում ավելի ճշգրիտ տվյալներ ունենալ Շենգենյան գոտում բնակվող եւ գործող ռուս դիվանագետների տեղաշարժերի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով