Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից

Sat, 26 Sep 2026 00:00:50 +0400


Արքայադուստր Դիանայի եղբայրը՝ կոմս Չարլզ Սպենսերը իր հրատարակած նոր մեմուարներում գրել է, որ արքայադուստրը լրջորեն մտածել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար, որպեսզի այնտեղ դառնա առաջին տիկին։ «Կարապի երգը․ Իմ քույր Դիանան» գրքում՝ կոմս Չարլզ Սպենսերը գրել է, որ արքայազն Չարլզի հետ բաժանումից հետո՝ արքայադստերը ակտիվորեն սիրահատել է ամերիկացի մի քաղաքական գործիչ։

Վերջինս մտադրություն է ունեցել նախագահական ընտրություններին առաջադրվելու եւ վստահ է եղել, որ աշխարհի ամենից հայտնի կնոջ հետ իր ամուսնությունը անխոս կապահովի իրեն ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Արքայադուստր Դինանան սակայն առանձնակի տրամադրվածություն չի ունեցել Սպիտակ տանը հայտնվելու, թեեւ համաշխարհային փառքը վերադարձնելու հնարավորությունը նրա համար բավականին գայթակղիչ է եղել։ Նա երկար ժամանակ առաջարկը ծանրութեթեւ է արել, սակայն մերժել է վերջում՝ համարելով, որ նման ամուսնությունը չափազանց պրագմատիկ կլիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները

Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները Fri, 01 May 2026 17:30:31 +0400 Առաջին անգամ կհրապարակվեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով