Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ
Sat, 26 Sep 2026 00:30:01 +0400

Եվրամիությունը նոր նմուշի եվրոներ է դնում շրջանառության մեջ։ Դրանք կլինեն էկոլոգիապես ավելի մաքուր, հարմար ու ավելի կատարելագործված պաշտպանության մեխանիզմներով օժտված։ Շրջանառության մեկնարկը 2030-ական թվականների սկիզբն է։ Այս մասին հայտնում է Եվրոպական Կենտրոնական բանկը։ Նոր դրամանիշների դիզայնի հետ կապված որոշումը կկայացվի այս տարվա վերջին։ Առաջարկված են դիզայնի տարբերակներ, որոնց հետ կապված մարդիկ ԵՄ տարածքից կամ այլ երկրներից մտել ու քվեարկել ե։ Քվերակությանը մասնակցել է մոտ տասը միլիոն մարդ։ Առավել հայտնի են «Եվրոպական մշակույթ» եւ «Գետեր ու թռչուններ» դիզայնային տարբերակները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր