Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

«200 հազարը դարձավ 400 հազար». Ֆարմանյանը՝ փոքր բիզնեսի հարկային բեռի մասին

«200 հազարը դարձավ 400 հազար». Ֆարմանյանը՝ փոքր բիզնեսի հարկային բեռի մասին

Wed, 12 Aug 2026 13:52:06 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, ինչպես հայտնի է, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Խորհրդարանում Ֆարմանյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարց բարձրացրեց շրջանառության հարկի վերաբերյալ՝ նշելով, որ փոքր բիզնեսը Հայաստանի տնտեսության ամենամեծ հատվածներից է, սակայն նախկինում հարկային պարտավորությունների համեմատաբար փոքր մասնաբաժին էր ապահովում։

Կարապետյանը հիշեցրեց, որ երկու տարի առաջ շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, ինչի հետևանքով, նրա խոսքով, մի շարք ընկերություններ ստիպված եղան դադարեցնել գործունեությունը։ Նա Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ինչ լուծում է տեսնում այս խնդրի համար։

Ֆարմանյանը նշեց, որ անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և համապատասխան փոփոխություններ առաջարկել։

Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունների հետևանքով բազմաթիվ փոքր ընկերություններ փակվել են, քանի որ նրանց հարկային բեռը զգալիորեն աճել է։

«Եթե նախկինում տնտեսվարողը, օրինակ, ամսական վճարում էր 200 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո այդ գումարը հասավ 400 հազարի»,- նշել է Ֆարմանյանը։

Նա ընդգծեց, որ խնդրի լուծման հնարավորություններ կան, և պատրաստակամություն հայտնեց համապատասխան օրինագիծ ներկայացնել շրջանառության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թագուհի Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է ամսական 2 մլն դրամ աշխատավարձով

Թագուհի Ղազարյանի ընտանիքը «գոյատևում» է ամսական 2 մլն դրամ աշխատավարձով Sat, 08 Aug 2026 21:15:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով