Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

ՀՀ-ում չկա գոնե մեկը, որ կասկածում է՝ դա ինչպես է եղել

ՀՀ-ում չկա գոնե մեկը, որ կասկածում է՝ դա ինչպես է եղել

Wed, 12 Aug 2026 13:55:28 +0400


ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը կոշտ գնահատական է հնչեցրել գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ՝ այն կապելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետ։

Վարդևանյանի խոսքով՝ հասարակության շրջանում չկա որևէ մեկը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կամ ՔՊ խմբակցության համակիրների շրջանում, ով իրականում կասկածում է, որ Կարապետյանի կալանավորումն ապօրինի է եղել։

Նա պնդել է, որ գործարարի նկատմամբ կալանավորման որոշումը պայմանավորված է եղել ոչ թե բացառապես իրավական գործընթացներով, այլ իշխանության քաղաքական դիրքորոշմամբ։

«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կոնկրետ ցուցում տվեց»,- հայտարարել է Վարդևանյանը՝ անդրադառնալով Կարապետյանի գործի շուրջ իշխանության արձագանքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փողոցով իշխանության են եկել, պետությունն իրե՞նք են

Փողոցով իշխանության են եկել, պետությունն իրե՞նք են Wed, 12 Aug 2026 11:08:25 +0400 ԱԺ նիստում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով