Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ
Sat, 26 Sep 2026 02:30:39 +0400

Առնվազն ինը մարդ զոհվել է անցած գիշեր՝ Հնդկաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Մեծ Նոյդա շրջանում, արագընթաց ավտոմայրուղում ավտոբուսում բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ Կան նաեւ տուժածներ։ Ավտբուսում եղել է 35 ուղեւոր։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են ավտոբուսի վարորդն ու կոնդուկտորը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր