Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք․․․Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ Դանիելյան

Մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք․․․Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ Դանիելյան

Sun, 27 Sep 2026 15:28:03 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

2020 թվականի այս օրը սկսվեց պատերազմը։ Հայրենիքի պաշտպանության համար մարտերում մեր տղաներն արեցին հնարավորինն ու անհնարը։ Ինքս լինելով առաջնագծում՝ ականատեսն եմ եղել այդ սխրանքներին։

Ոչինչ չի մոռացվել։ Ոչ ոք չի մոռացվել։

Որքան էլ իշխանությունները փորձեն ջնջել Արցախի հետ կապված մեր հիշողությունն ու տղաների սխրանքի պատմությունները՝ ընդհուպ դպրոցներից հեռացնելով փառքի անկյունները, իսկ հանրային վայրերից՝ նրանց պատկերները, պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել։

Կարող են հեռացնել նկարները պատերից, բայց չեն կարող հեռացնել նրանց անունները մեր հիշողությունից։
Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ։

Եվ մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք՝ փոխանցելու արժանապատիվ ու անվտանգ պետություն, որտեղ հերոսներին հիշելը ոչ թե արգելված կլինի, այլ պետական քաղաքականություն։ Այսպե՛ս են հաղթում։

Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկած մարտիկներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում Mon, 09 Nov 2026 20:53:32 +0400 Որոշ պատկերներ …