Լուսնի վրա եղած տիեզերագնացը խոսել է այլմոլորակայինների մասին
Sun, 18 Oct 2026 17:45:06 +0400

1972 թվականին Լուսնի վրա եղած ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքը հայտարարել է, որ այլմոլորակայինները հանդիսանում են դիվական ոգիներ, որոնց ուղարկել է սատանան։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ 91-ամյա Դյուքի կարծիքով, չբացահայտված թռչող օբյեկտների ֆենոմենը որեւէ կապ չունի այլմոլորակայինների հետ։ Նա համոզված է, որ երկնքում նկատված առեղծվածային ապարատները ոչ թե հեռու գալակտիկաներից եկած հյուրեր են, այլ չար ուժեր, որոնք դուրս են եկել ասես՝ Աստվածաշնչի էջերից։ Դյուքը իր խոսքերը հիմնավորել է Նոր Կտակարանի՝ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակից, որում ասված է, որ նույնիսկ սատանան կարող է լուսե հրեշտակի տեսք ընդունել։
Նա նկատել, է, որ չբացահայտված թռչող օբյեկտները կոչված են մարդկանց մոլորեցնելու, որպեսզի նրանք սկսեն մրցավազք միֆական այլմոլորակայիններին հայտնաբերելու համար։ Թոշակի անցած տիեզերագնացը հայտարարել է, որ արդեն երկար տարիներ է, ինչ այս տեսակետին է։ Նա պատմել է, որ մի անգամ խնդրել է աղոթելիս, որ Աստված նշան տա այդ բանի հետ կապված։ Նա իր բարեկամներից մեկին, որ երբեւէ չէր հետաքրքրվել այդ թեմայով եւ տեղյակ չէր այդ ֆենոմենից, խնդրել է, որ նախաճաշի ժամանակ այդ մասին խոսի։ Զարմանալիորեն՝ հաջորդ առավոտ նա շատ լավ կարողացել է այդ թեմայով խոսել։ Դյուքը դա համարել է իր աղոթքի նշանի պատասխանը՝ տրված Աստծուց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր