Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Sun, 27 Sep 2026 18:45:48 +0400

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, աեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։ Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։ ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։ «Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»,- ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր