Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Պատրաստ են «Դատաստանի օրվա պատերազմին»

Պատրաստ են «Դատաստանի օրվա պատերազմին»

Mon, 28 Sep 2026 21:00:19 +0400


Իրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը։ Սակայն Միացյալ Նահանգների կողմից հետագա ագրեսիայի դեպքում՝ պատրաստ է դիմակայելու, նույնիսկ եթե հակամարտությունը վերաճի եւ հասնի «Դատաստանի օրվա պատերազմի» մակարդակի։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտգործնախարար Աբաս Արաղչին, ըստ NBC News-ի։ «Պատրաստ ենք բանակցելու այնքան, որքան պատրաստ ենք դիմագրավելու ցանկացած մարտահրավերի։ Հաստատուն կերպով դիմագրավելու ենք ցանկացած ագրեսիայի, որը կարվի մեր դեմ։ Նույնիսկ եթե բանը հասնի «Ահեղ դատաստանի պատերազմին»»,- ընդգծել է նախարար Արաղչին։

Նա ասել է նաեւ, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ հետ քննարկելու ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացնելու հարցի շուրջ, սակայն դրա համար պետք է վստահություն լինի կողմերի միջեւ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները․ հայտնի է ժամկետը

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները․ հայտնի է ժամկետը Mon, 26 Oct 2026 22:30:26 +0400 …