Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանուն

Mon, 28 Sep 2026 21:52:30 +0400


Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն: Գերդրամատիկ պայքարում անցած խաղում մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց: Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը: Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում էր իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը՝ խփելով իր 2-րդ գոլը գլխավոր թիմի կազմում: Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով: Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր 14-րդ գոլը ազգային թիմի կազմում և հաշիվը դարձնելով 2-2:

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Ալեքսա Լատկովիչը, օգտվելով Ռիստո Ռադունովիչի փոխանցումից, խփեց հյուրերի հաղթական գնդակը:

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Լատվիայի ու Կիպրոսի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։ Այս մասին գրում է armsport.am-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Mon, 28 Sep 2026 19:09:24 +0400 Քիչ անց կմեկնարկի Հայաստանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով