Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Քաղաքապետարանը ճնշմանը չդիմացավ

Քաղաքապետարանը ճնշմանը չդիմացավ

Mon, 28 Sep 2026 21:48:20 +0400


Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քննարկել են Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանման հնարավոր լուծումները։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է Ազարյանը։

Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին սկսվել։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ պատը մաքրվել է վերականգնման աշխատանքներից առաջ, և հերքել էր պատկերը միտումնավոր հեռացնելու մասին պնդումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ …