Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Թրամփը քննադատեց

Թրամփը քննադատեց

Fri, 07 Aug 2026 10:30:27 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ինքնին կարիք ունի հեռահար հրթիռների և Patriot հրթիռային համակարգերի։

«Մեզ նույնպես դրանք պետք են։ Գիտեք, (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենը նրան (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին) 300 միլիարդ դոլարի զենք է տվել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների այս հարցի վերաբերյալ հարցին։

Ամերիկացի առաջնորդը քննադատել է իր նախորդին՝ պնդելով, որ իր վարչակազմը «Ուկրաինային հսկայական քանակությամբ զենք է տվել»։ «Դրանք տրամադրվել են բացարձակապես անվճար», – ընդգծել է նա։

Թրամփը նաև կարծում է, որ ԱՄՆ-ն որոշակի առաջընթաց է գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում։

«Մենք աշխատում ենք դրա վրա (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության)։ Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում… Ես լուծել եմ ութ պատերազմ։ Ես կարծում էի, որ սա կարող է լինել ամենահեշտներից մեկը, և այն պարզվեց ամենադժվարը։ Բայց առաջընթաց է գրանցվել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը չի մանրամասնել, թե կարգավորման գործընթացում ինչ կոնկրետ արդյունքների մասին է խոսքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ

Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ Thu, 15 Oct 2026 13:00:38 +0400 SpaceX-ի …