Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ»
Thu, 15 Oct 2026 19:30:05 +0400

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գերազանց քայլ» է կատարվել իր կողմից՝ Ռուսաստանի հետ վառելիքային գործարք կնքելով։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, այդ գործարքը թույլ կտա զգալիորեն նվազեցնել վառելիքի գները Միացյալ Նահանգներում։ Թրամփը շեշտել է, որ գործարքի արդյունքով մատակարարվելիք վառելիքը հասնելու է նաեւ Համաշխարհային շուկա՝ մեղմելով գլոբալ վառելիքային ճգնաժամը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բավարար քանակությամբ դիզելային վառելիք, որը սակայն միջազգային շուկաներ չի հասնում հակառուսական սանկցիաների պատճառով։ Օրեր առաջ էլ՝ նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի միջեւ վառելիքային մատակարարումների գործարք է կնքվել, որի հետ կապված՝ ամերիկյան կողմն արդեն տրամադրել է հատուկ արտոնագիր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր