Թրամփից հետո Մասկն էլ Զելենսկուն կոչ արեց հեռանալ
Thu, 15 Oct 2026 13:00:38 +0400

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ «ժամանակն է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարական տա»։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Մյուզի գրառումը։
«Եվ այսպես, կոտորածը կշարունակվի։ Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա», – գրել է նա։
Մկուզը մեկնաբանել է Զելենսկու հարցազրույցը բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանի հետ և ենթադրել, որ Ուկրաինայի նախագահը «վախենում է հակամարտության ավարտից և նախագահական ընտրությունների անցկացումից»։
Նրա կարծիքով, «եթե պարտվի, Զելենսկին կարող է հետաքննության և քրեական հետապնդման ենթարկվել»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։ Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում նա բացառել է ընտրությունների անցկացումը մինչև մարտական գործողությունների ավարտը։
«Իհարկե՝ ոչ։ Դա իմ պատասխանատվությունն է», – պատասխանել է Զելենսկին իր կամավոր հրաժարականի հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին պետք է հեռանա նախագահի պաշտոնից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր