Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

Tue, 29 Sep 2026 08:15:35 +0400


Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։ Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ միայն այս համայնքում են առաջադրվել։ «Բացի Մարտունին, էլի համայնքներ կլինեն, որ Հանրապետականն առաջադրվելու է։ Մենք ինքնանպատակ չենք առաջադրվում, մեր նպատակը մի քանի մանդատ ունենալը չէ, այլ որտեղ տեսնում ենք, որ շանսերը մեծ են, այնտեղ առաջադրվում ենք, որտեղ տեսնում ենք, որ միգուցե մեր ընդդիմադիր գործընկերների շանսերը մեծ կլինեն` կպաշտպանենք նրանց։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց այս ռեժիմի պարագայում խոսել ընտրություններով իշխանափոխության մասին՝ մի քիչ բարդ է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին․ կարևոր նկատառումներ

Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին․ կարևոր նկատառումներ Mon, 28 Sep 2026 21:29:55 +0400 Եվրոխորհուրդի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով