Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Չի կարելի դուրս թողնել Հայաստանը․ ի՞նչ է զեկուցել Լիխաչովը Պուտինին

Չի կարելի դուրս թողնել Հայաստանը․ ի՞նչ է զեկուցել Լիխաչովը Պուտինին

Tue, 29 Sep 2026 11:02:48 +0400


«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» նախագծի շուրջ։

Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի գործունեության հետևանքների վերացման մասին է։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծով, հույս ունեմ՝ կկարողանանք նաև օգնություն ցուցաբերել»,-ասել է Լիխաչովը։

Նա նաև հայտնել է, որ «Ռոսատոմը» շարունակում է աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։

«Չի կարելի դուրս թողնել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,-նշել է Լիխաչովը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի «Նաիրիտ» գործարանի վերացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվել է «պադավատներից»

«Ուժեղ Հայաստան»-ը հրաժարվել է «պադավատներից» Sat, 26 Sep 2026 20:15:56 +0400 Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով