Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն Փաշինյանին «մերկացրեց» ու տվեց ընդդիմության ձեռքը
Tue, 29 Sep 2026 17:15:18 +0400

Հայկական քաղաքականության մեջ նոր ընտանեկան վեճ է սկսվել։ Այս անգամ Նիկոլի ու ընդդիմության տները կռիվ է գցել ԵԽԽՎ-ն։ Ընդդիմությունն ԵԽԽՎ- ի արձանագրած թերություններն է մատնանշում և ասում՝ «Տեսա՞ք, մենք ճիշտ էինք»։ Իշխանությունը վերցնում է վերջնական գնահատականը և ասում՝
«Տեսա՞ք, ընտրությունները նորմալ են գնահատվել»։ Հայաստանյան քաղաքական դաշտում բոլորը դառել են ԵԽԽՎ-ի մասնագետ․
-ԵԽԽՎ-ն սա ասաց…
ՈՉ, ԵԽԽՎ-ն ուրիշ բան է ասել…
ԵԽԽՎագետների կարծիքները մի կողմ թողնենք ու փորձենք տրամաբանել։ ԻՆչու՞ ԵԽԽՎ-ն իրեն նվիրված Նիկոլ Փաշինյանին, պարզ լեզվով ասած՝ «մերկացրեց» ու տվեց ընդդիմության ձեռքը։ Նման այն սագի պատմությանը, որին նետում ու ասում են՝ փետուրներդ պինդ պահիր։ Ինչքան էլ իշխանությունը փորձի թաքնվել այն միակ շապիկի տակ, որ ԵԽԽՎ-ն նրան տվեց, այնուամենայնիվ հանրությունը հասկացավ, որ ՔՊ-ն մերկ է ու անպաշտպան։ Կախված՝ ԵԽԽՎ-ի կամեցողությունից․ Այսօրվա համար՝ դրական գնահատական։
Վաղվա համար՝ արձանագրված խնդիրների ամբողջական փաթեթ։
Փաստաթուղթը երկու հակադիր կողմերի ձեռքին դառնում է սեփական ճշմարտության ապացույց։ Թերությունների մանրամասն արձանագրումը հենց ապահովագրություն է՝ հետագայի համար։ Կախված նրանից, թե իրեն ինչպես կպահի մի քանի լարերի վրա խաղացող Նիկոլ Փաշինյանը։ Պահեստային բանալին ԵԽԽՎ-ն իր մոտ է պահել․ այսօր դուռը բացում է իշխանության առաջ, որն իրեն խոստումներ է տվել, իսկ վաղը, եթե պետք լինի, նույն բանալիով կարող է դուռը փակել նրա առաջ։ Այսօր՝ «Ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին պահանջներին, արդյունքը ճանաչելի է»։ Վաղը, եթե խնդիր առաջանա՝ «Բայց մենք մեր զեկույցում այդ խնդիրները արդեն արձանագրել էինք»։
ԵԽԽՎ-ն դուռը բաց թողեց։ Բանալին էլ իր մոտ պահեց։ Այսքանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր