Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Աշակերտը դանակահարել է դասընկերուհուն եւ երկու ուսուցչուհիներին

Աշակերտը դանակահարել է դասընկերուհուն եւ երկու ուսուցչուհիներին

Tue, 29 Sep 2026 17:30:33 +0400


Սլովակիայի գյուղերից մեկում դանակով զինված աշակերտը հարձակվել եւ դանակահարել է դասընկերուհուն, ինչպես նաեւ՝ երկու ուսուցչուհիների։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Ուսուցչուհիներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է սանավիացիայի միջոցով։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ։ Կան նաեւ հաղորդումներ ուսուցչուհիներից մեկի մահվան մասին։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Հայտնի է նաեւ, որ հարձակումն իրականացրած աշակերտը նույն դպրոցի ութերորդ դասարանում է սովորում, գտնվում է տատիկի խնամքի ներքո։Դեպքի վայրում են նաեւ Սլովակիայի ՆԳ նախարաևը, Կրթության նախարարը, Գլխավոր դատախազը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03 …