Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Հեռախոսի գողության մեջ մեղադրվող վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից

Հեռախոսի գողության մեջ մեղադրվող վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից

Tue, 29 Sep 2026 20:00:07 +0400


Հունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետ Պետեր Մադյարին անձեռնմխելիությունից։ Վերջինս, հիշեցնենք, որ մեղադրվում է բջջային հեռախոսի գողության մեջ։ Ձայների մեծամասնությամբ՝ խորհրդարանը բավարարել է դատախազության՝ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։ Այժմ արդեն նրա դեմ կհարուցվի քրգործ։ Դատախազության ներկայացրած միջնորդությանը կողմ է քվեարկել 139 պատգամավոր։

Ուշագրավ է այն, որ իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորներն են հատկապես կողմ եղել, որ Մադյարը զրկվի անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցության պատգամավորները չեն ներկայացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուղարկվել է հսկող դատախազին․ մանրամասներ

Ուղարկվել է հսկող դատախազին․ մանրամասներ Mon, 28 Sep 2026 17:45:51 +0400 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու …