Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները եւ միջոցներ կկիրառի
Tue, 29 Sep 2026 19:52:26 +0400

Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմը սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։ Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների
սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր