Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը հիմնել է «Yeni Parti»-ն (Նոր կուսակցություն)։ Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Օդունփազարի շրջանում այդ կուսակցության ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, ինչն ավարտվել է վիճաբանությամբ։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էմինե Ջևահիր Չալըքուշու Յազըջըն հաղթել է ընտրություններում 3 ձայնի առավելությամբ։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ Էմինե Ջևահիր Չալըքուշու Յազըջըն ստացել է 1439 ձայն, մինչդեռ մյուս թեկնածու Ռահմի Չընարը՝ 1436 ձայն: Ձայնի տարբերության պատճառով Ռահմի Չընարն առարկել է արդյունքները և պահանջել է վերահաշվարկ։

Դրանից հետո Ստամբուլում, Մերսինում, Էսքիշեհիրում, Տրապիզոնում և Էսենյուրթում կուսակցության հակադիր հայացքներ ունեցող անդամների միջև բախում է տեղի ունեցել։ Վերահաշվարկի պահանջով սկսված քննարկումը վերածվել է ծեծկռտուքի և որոշվել է, որ ձայները չեն վերահաշվարկվի դահլիճում, այլ կուղարկվեն կուսակցության գլխավոր գրասենյակ:Կրքերն էլ ավելի են թեժացել միջանցքում, երբ կողմերը սկսել են բռունցքներով հարվածել ու հայհոյել միմյանց, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Tue, 29 Sep 2026 17:38:23 +0400 Հոկտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով