Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում

Tue, 29 Sep 2026 22:57:16 +0400


Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։

Հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով և այդ առիթով այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի մոտո ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը, ընդգծվեց նրա բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, ազգային ինքնության կերտման ու պահպանության գործում։

Զրուցակիցները կարևորեցին անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում Փաշինյանի գլխավորությամբ․ Բրիտանացի պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում

Հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում Փաշինյանի գլխավորությամբ․ Բրիտանացի պատվիրակը՝ ԵԽԽՎ-ում Tue, 29 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով