Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը

Wed, 30 Sep 2026 11:11:08 +0400


Գյումրի քաղաքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոց պահելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի 25-ամյա զինծառայող Մաքսիմ Բ․-ն:Հայտնում են իրավապահները։

​Մեր տեղեկություններով՝ զինծառայողի վերաբերյալ նախապես բողոքներ են եղել, և նա իրավապահների ուշադրության կենտրոնում պատահական չի հայտնվել։ Իսկ թե ով է նախապես բողոք ներկայացրել, հայտնի չէ ։ Զինծառայողը մոտ մեկ տարի է` Գյումրիում է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից իրականացված անձնական խուզարկության ընթացքում ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի մոտ հայտնաբերվել է 1,2 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերված նյութն առգրավվել է և ուղարկվել դատակիմանական փորձաքննության՝ քիմիական կազմն ու տեսակը պարզելու նպատակով:

​Հետաքրքրական է, որ միջադեպը տեղի է ունենում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու վերաբերյալ շրջանառվող ակտիվ խոսակցությունների և քննարկումների ֆոնին ։

​Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ու փաստաթղթերն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը

29-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձը Sun, 08 Nov 2026 20:44:57 +0400 …