Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ սանկցիաների մեղմացմանը

Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ սանկցիաների մեղմացմանը

Wed, 30 Sep 2026 18:00:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է, որպեսզի Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան սանկցիաները մեղմացվեն։ Այս մասին հայտնում է The Atlantic պարբերականը։ Համաձայն հաղորդման, այդ գաղափարը Թրամփին մի քանի ամիս առաջ ներկայացրել է Բելառուսի հարցերով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական սանկցիաների մեղմացում՝ Ռուսաստանում գտնվող մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Դա, ըստ առաջարկի, թույլ կտար Միացյալ Նահանգներին շահավետ գործարքներ կնքել կապված ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ միներալների եւ այլ հումքային ապրանքների մասով։ Առաջարկը գտնվում է մշակման նախնական փուլում եւ դրա մասին դեռ որեւէ անգամ լուրջ քննարկում չի եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Պուտին-Ուիտկոֆ պետերբուրգյան ջերմ հանդիպումից

Մանրամասներ՝ Պուտին-Ուիտկոֆ պետերբուրգյան ջերմ հանդիպումից Wed, 21 Oct 2026 15:30:19 +0400 Սանկտ Պետերբուրգում՝ ԱՄՆ հատուկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով