Մահմեդական երկրում առաջին անգամ կին վարչապետ է նշանակվել
Thu, 01 Oct 2026 00:30:22 +0400

Մարոկկոյում Ֆաթիմա էս-Զահրա էլ-Մանսուրին, ով հանդիսանում է Ինքնության եւ արդիականության կուսակցության Ազգային համակարգողը, նշանակվել է վարչապետ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մահմեդական Մարոկկոյում կինը նշանակվում է վարչապետ։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդի պաշտոնական կայքը։ Էլ-Մանսուրին երկրորդ կինն է, որը կառավարություն է գլխավորելու ամբողջ Արաբարական Արեւելքում։ Հիշեցնենք, որ նրա գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցրել սեպտեմբերի 23-ին Մարոկկոյում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում։ Մարոկկոյի Սահմանադրության համաձայն, ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավարին էլ թագավորը նշանակում է վարչապետ։ Սակայն էլ-Մանսուրիի գլխավորած կուսակցությունը կոլեկտիվ կառավարման կուսակցություն է եւ վերջինս միանձնյա ղեկավար չի հանդիսանում։ Ղեկավար մարմինը բաղկացած է երեք անձից։ Նշենք, որ Ֆաթիմա էս-Զահրա էլ-Մանսուրին նախորդ կառավարությունում զբաղեցրել է տարածքային պլանավորման եւ քաղաքային տնտեսության նախարարը։ Եղել է նաեւ երկրի խոշոր քաղաքներից՝ Մարաքեշի քաղաքապետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր