Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք

Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք

Thu, 01 Oct 2026 21:20:49 +0400


Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։
Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։

Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։

Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։

Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։

Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։

Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման:

Իշխան Սաղաթելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը

Ի՞նչ է տալիս դա իշխանությանը Thu, 01 Oct 2026 20:45:11 +0400 Գիտեինք, որ Փաշինյան Նիկոլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով