Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Երկարակյաց կինը մահացել է ծննդյան տարեդարձի տոնակատարությունից երեք ժամ անց

Երկարակյաց կինը մահացել է ծննդյան տարեդարձի տոնակատարությունից երեք ժամ անց

Thu, 01 Oct 2026 22:00:55 +0400


Պուերտո Ռիկոյի բնակչուհի, 107-ամյա Մարիա Մորալես Տիրադոն մահացել է իր ծննդյան 107-րդ տարեդարձի օրը՝ ծննդյան տարեդարձը տոնելուց երեք ժամ անց։ Այս մասին հայտնում է Need To Know պարբերականը։ Համաձայն հաղորդման, երկարակյաց կինն ասել է, որ իր երկարակեցության գաղտնիքը համեստ կենսակերպն է եւ այն, որ միշտ աշխատում է։

Կինը երկար տարիներ աշխատել է ֆերմայում։ Հարազատները ասել են, որ Մարիա Մորալես Տիրադոն մահացել է այնպես, ինչպես որ ապրել է՝ հանգիստ խաղաղ ու խաղի իր կանոններով։ Նա դաստիարակել է 14 զավակի։ Ուներ 48 թոռ 71 ծոռ եւ 28 կոռ։ Հայտնի է եղել սոցկայքերում։ Նրա սոցկայքի էջը վարել է թոռներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի՞ շնորհավորել Պուտինին

Թրամփը չի՞ շնորհավորել Պուտինին Thu, 08 Oct 2026 14:00:34 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով