Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես

Շաքիի ղեկավարին՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես

Fri, 02 Oct 2026 15:15:56 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի սեպտեմբերին հնչեցրած սկանդալային հայտարարությունը հիշենք․ «Եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի՛ սպասեք, քանի որ դա չի տանի դեպի խաղաղություն»։

Այս կնոջ խոսափողով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն Ադրբեջանին ասել է, որ հայ ժողովուրդը մատաղի գառ է։ Կարող եք հանգիստ գալ ու մատաղ անել, մենք ոչ մի պատասխան չենք տա։ Եվ դա տարբեր ժամանակներում հիմնավորել է, իսկ իր իսկ խոստովանությամբ՝ հաստատել, որ ՀՀ ինքնիշխան տարածքներից ինքն է հետքաշման հրաման տվել։
Ադրբեջանն իր զինվորին փորձարկման կարգով Հայաստան է ուղարկել՝ հասկանալու՝ Նիկոլ Փաշինյա՞նն է լուրջ ասում, թե՞ ոչ։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Զինվորն անխոչընդոտ հատել է ՀՀ սահմանը, ֆռֆռացել, անգամ մտել ՀՀ քաղաքացու տուն, փլավ եփել ու կերել։ Փաշինյանի մյուս խոսափողը՝ Սասուն Միքայելյանը, ասում էր, որ Հայաստանը սահման չունի և չի ունեցել։ Սա էլ լրացնում է այն պատկերը, ըստ որի՝ ադրբեջանցին ոչ թե հատել է սահմանը, այլ մտել է, ինչպես Շաքիի գյուղապետն է ասում, ադրբեջանահայկական գյուղ։ Այսինքն՝ սահման էլ չի հատել։

Նման պայմաններում սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կանի ադրբեջանցի զինվորի դեմ, որը մտել է հայի տուն, մոր վրա կրակել երեխաների ներկայությամբ ու վնաս հասցրել անչափահասներին, պարզապես միամտություն է։ Մի՛ սպասեք։
Ադրբեջանը կպահանջի իր զինվորին՝ որպես դասալիքի, որպեսզի ինքը, իբր, պատժի։ Նորից եմ ասում՝ այս իշխանության քաղաքականությանն ու գործելակերպին հետևելով՝ սա իմ տեսակետն է։

Իսկ Շաքիի համայնքի ղեկավարի խոսակցությունն արդեն իսկ հուշում է, թե ուր է տանում այս պատմության շարունակությունը։ Մի խեղճ տղա՝ ավտոմատը ձեռքին, արյունոտ…

Այս պատմության մեջ մի լավ բան կա։ Հայի ինքնապաշտպանության բնազդը դեռ կա՛։ Ու ամուր է։ Հայը սեփական հողը, ընտանիքն ու տունը կպաշտպանի արյան գնով։

Իսկ Շաքիի ղեկավարին մի բան կասեմ՝ լաչակ կապիր ու սուս, մի կնկա թասիբ չունես…

Այդ կինն իր ընտանիքն է պաշտպանում, երեխեքին, տունը, իսկ դո՞ւ՝ ադրբեջանցուն։ Ու դեմքիդ վախ է՝ հանկարծ Փաշինյանին չնեղացնես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ առաքելությամբ է Պուտինը Լիխաչովին ուղարկել Հայաստան

Ինչ առաքելությամբ է Պուտինը Լիխաչովին ուղարկել Հայաստան Thu, 01 Oct 2026 18:45:49 +0400 Սեպտեմբերի 28-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով