Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը

Ուր են հասել Թեհրանն ու Վաշինգտոնը

Fri, 02 Oct 2026 16:00:56 +0400


Միացյալ Նահանգներն ու Իրանը միջնորդների օգնությամբ իրականացվող բանակցություններում հասել են երաշխիքների համաձայնագրերին եւ հակամարտության կարգավորման պլանի իրականացման մեխանիզմների քննարկմանը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն, վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրներին։ Հաղորդման համաձայն, միջնորդներն արդեն փոխանցել են Իրանի ԱԳ նախարարին Վաշինգտոնի պատասխանը։

Հեռուստաընկերության զրուցակից, բանակցային պրոցեսին ծանոթ բարձրաստիճան անանուն աղբյուրը հայտարարել է, որ Իրանի կողմից առաջարկված յոթնօրյա պլանը կարիք ունի լուրջ փոփոխությունների, նախքան ասելը, թե բանակցություններում առաջընթաց կա։ Միաժամանակ, գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ինչ կարգով են իրականացվելու պայմանավորվածությունները եւ որ կողմն է առաջինը սկսելու։

Reuters-ն էլ հայտնում է, որ նախարար Արաղչին ստացել է ամերիկյան կողմի մեկնաբանությունները, որոնք արվել են վստահության ամրապնդման համար՝ երեքշաբթի օրը Դոհայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացման առաջարկի առնչությամբ։ Հիմնական տարաձայնությունները վերաբերվում են պլանի շրջանակում իրականացվելիք քայլերի հաջորդականությանը։ Առաջարկն ըստ էության նշանակում է վերադարձ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հունիսին ստորագրված Փոխըմբռնման Հուշագրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400 Թուրքիայի նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով