Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը

Թրամփն ԱԲ հետ է խորհրդակցել՝ նախքան Մադուրոյին առեւանգելը

Fri, 02 Oct 2026 19:30:30 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդակցել է Իլոն Մասկի xAI ընկերության ստեղծած Grok ԱԲ տեխնոլոգիայի մոդելի հետ, նախքան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգման գործողությունն իրականացնելը։ Այս մասին հայտնում է Time հանդեսը։ Համաձայն հաղորդման, դա տեղի է ունեցել Օվալաձեւ աշխատասենյակում Մասկի հետ 25 թվականի դեկտեմբերին Թրամփի ունեցած հանդիպումից հետո։

Թրամփը մի քանի ժամ շարունակ հարցեր է ուղղել ԱԲ-ին՝ իր նախագահության եւ թողնելիք ժառանգության մասին։ Ապա հարցրել է, թե ինչպես կարձագանքեն վենեսուելացիները, եթե ինքը Մադուրոյին առեւանգելու գործողություն իրականացնել տա։ Grok-ը պատասխանել է, թե ամենայն հավանականությամբ Վենեսուելայի բնակիչները ուրախ կլինեն դրա համար։ Գործողությունն իրականացնելուց հետո արդեն Թրամփը հայտարարել է, որ Grok-ը գերազանց տեխնոլոգիական մշակում է իրենից ներկայացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում

«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով